Մենք հավատում ենք.
Աստվածաշնչին` որպես ամբողջությամբ Աստծուց ներշնչված միակ գրավոր հայտնությանը,
Աստծո եռամեկ բնույթին` Երրորդությանը. Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի
Աստծուն,
Հիսուս Քրիստոսի` ամբողջությամբ մարդկային և ամբողջությամբ աստվածային բնույթին,
Որ Աստծո Որդին` Հիսուս Քրիստոս ծնվեց կույսից, ապրեց անմեղ կյանքով, խաչվեց մարդկության
մեղքերի համար, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց,
Որ փրկության միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսի անվան, խաչի վրա Նրա փրկագնման հավատքով
է,
Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը,
Սուրբ Հոգու պարգևներին,
Հարությանը, հափշտակությանը, Աստծո Դատին,
Դրախտի և դժոխքի գոյությանը,
Աշխարհի վերջին, Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությանը,
Նոր Երկրին ու Նոր Երկնքին:
Մենք քարոզում ենք քրիստոնեական կենցաղավարություն:
Մենք հարգում ենք բոլոր ուղղադավան եկեղեցիներին, պետության օրենքները և աղոթում
ենք մեր երկրի, ու իշխանությունների համար:
Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հոր, որ Արարիչն
է երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի ստեղծվածների:
Հավատում ենք մեկ Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու, որ Հայր Աստծուց է ծնված որպես
միակ ծնունդ, այսինքն` Հոր էությունից է:
Աստված է Աստծուց ծնված, Լույս է Լույսից առաջ եկած:
Ճշմարիտ Աստծուց ծնված Ճշմարիտ Աստված է, և ոչ արարաված:
Նա Հոր բնությունից է:
Իրենով է ստեղծված ամեն ինչ, որ կա երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի:
Ինքն էր, որ մեզ` մարդկանց, և մեր փրկության համար երկնքից իջավ և մարմին առավ,
մարդացավ, Սուրբ Հոգու ներգործությամբ սուրբ կույս Մարիամից ծնվելով որպես կատարյալ
մարդ` մարմնով, հոգով ու մտքով, և ամեն ինչով, որ մարդկային է, ոչ թե երևութապես,
այլ` ճշմարտապես:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով երկինք
ելավ և Հոր աջ կողմը նստեց:
Հավատում ենք նաև, որ վերստին պիտի գա նույն մարմնով և Հոր փառքով` ողջերն ու մեռածները
դատելու, Ինքը, որի թագավորությունն անվախճան է:
Հավատում ենք անեղծ ու կատարյալ Սուրբ Հոգուն, որ խոսեց օրենքի, մարգարեների և
Ավետարանների միջից և Հորդանան գետի վրա իջավ, առաքյալներին ուսուցանեց և սուրբերի
մեջ բնակվեց:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության,
ապաշխարհության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարության, հոգիների
և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության հաստատմանը և հավիտենական
կյանքի: