Դեռ վաղ տարիքից ամեն ոք լսում է աղոթքի մասին,
սակայն քչերն են հասկանում, թե ինչ է դա: Յուրաքանչյուր մարդու համար աղոթքը կարևոր
է, քանի որ բոլորն էլ իրենց կյանքում հարցեր կամ պրոբլեմներ ունեն, որոնց պատասխանը
մարդը չի կարողանում գալ: Սակայն չի նշանակում, թե այդ հարցերը կամ պրոբլեմներն
այդպես էլ անհայտ կմնան ամբողջ կյանքի ընթացքում: Այն, ինչն անհնար է մարդու համար,
Աստծո համար հնարավոր է: ԱՂՈԹՔ
Աղոթքը մեր հարցերն ու պրոբլեմները Նրան ներկայացնելու ամենահարմար և, թերևս, միակ
ձևն է: Աղոթքը մեր սրտի խոսքն է` ուղղված Աստծուն: Այն չի ենթարկվում ժամանակի
և տարածության սահմանափակմանը: Սակայն մի բան կա, որը կարող է մեր աղոթքներին պատնեշ
հանդիսանալ. <<Ձեր և Աստծո միջև բաժանում գցողը ձեր մեղքերն են>>,-
հայտարարում է Աստվածաշունչը: Ուստի` աղոթքն Աստծուն ներկայացնելուց առաջ հարկավոր
է հրաժարվել մեղքից: Երբեմն կարիք է լինում աղոթքը միաբան ներկայացնել Աստծուն:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում` միաբանվելով ձեր աղոթքներին:
Բոլոր այն դաշտերը որոնք նշված են (*) պարտադիր են լրացվում.
Խնդրում ենք ճիշտ լրացնել բոլոր դաշդերը