Մատյանում կան նաև ուրիշ մարդկանց օրինակներ, ովքեր ընդունվել են մարդկանց կողմից, թեպետև նրանց իմացությունն Աստծո մասին սահմանափակ է եղել: Ռախաբը թեև անբարոյական կին էր և շատ քիչ բան գիտեր Աստծո մասին, սակայն Աստվածաշունչը նրան համարում է հավատի կին, իսկ նրա արարքները՝ գովասանքի արժանացնում (Հեսու 2.9, Եբր. 11.31):
Ասորի Նեեմանն արժանանում է Աստծո խաղաղությանը՝ իր օրինակելի հավատքի միջոցով, թեպետև ապրում էր կռապաշտ միջավայրում (Դ Թագ. 5.15-19): Հովնան մարգարեն քարոզչության է ուղարկվում Նինվե՝ հեթանոս մի հասարակության մեջ, և նինվեացիները դարձի են գալիս Հովնանի քարոզով և փրկվում կործանումից (Հովնան 3.5):
Ոչ ոք չի դատապարտվելու Հիսուս Քրիստոսի մասին չլսելու պատճառով: Մարդիկ դատապարտվելու են բարոյական չափանիշները խախտելու համար: «Նրանք, որ մեղք գործեցին առանց օրենք ունենալու, առանց օրենքի էլ պիտի կորչեն, և նրանք, որ օրենքի տակ լինելով մեղք գործեցին, օրենքով պիտի դատվեն (որովհետև ոչ թե օրենքը լսողներն են Աստծո առաջ արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն: Քանզի օրենք չունեցող հեթանոսները, երբ բնականորեն օրինականն են անում օրենք չունենալով՝ իրենց անձերի օրենքը հենց իրենք են լինում: Նրանք օրենքի գործոնը իրենց սրտում դրված են ցույց տալիս՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց խորհուրդների մեջ իրար հանդիմանելով կամ իրար իրավունք տալով) այն օրը, երբ Աստված մարդկանց ծածուկ բաները պիտի դատի Հիսուս Քրիստոսի ձեռքով՝ ըստ իմ քարոզած ավետարանի» (Հռոմ. 2.12-16):
Հիմնվելով Աստվածաշունչ Մատյանում ներկայացված օրինակների վրա՝ տեսնում ենք, որ Աստված անաչառորեն դատելու է ողջ մարդկությանը, ոչ ոք չի կարող պնդել, թե ինքը կամ որևէ մեկը տեղյակ չի կամ չի լսել: Հետևաբար այն մարդիկ, ովքեր մտահոգված են արծարծվող հարցով, պետք է շատ զգույշ լինեն, որ հանկարծ չշահարկեն բերված փաստարկներն՝ ի արդարացումն Հիսուսին չընդունելու: Անկախ այն բանից, թե ինչ կարծիքի ես այս ու այն կատարվածի վերաբերյալ, այդ ամենը չի կարող մեղմել քո պատասխանատվությունը Դատաստանի Օրը: Իհարկե, ամբողջությամբ չենք կարող սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր չեն լսել Հիսուսի մասին, բայց կան բաներ, որ Աստվածաշնչում հստակորեն են ներկայացված:
Մի մարդ շատ գեղեցիկ է բնորոշել. «Աստվածաշնչում գրված շատ բաներ չեմ կարողանում հասկանալ, շատ բաներ էլ լոկ թվում է, թե հասկանում եմ, but there are many things in the Bible, that it is impossible to misunderstand. ":