Ապաշխարությունից արդեն 12 տարի է անցել, և նախկին հանցագործից այլևս ոչինչ չի մնացել:
Արթուր Չերոնսկին, նախկինում՝ մարդասպան, թմրավաճառ և խաբեբա, այժմ ավետարանական եկեղեցու հովիվ է: Այսօր նա քարոզում է Աստծո մասին, սիրում է իր ընտանիքը և ապրում օրինապահ կյանքով:
«Ես ճանաչել եմ Աստծուն, թեև երբևէ չէի գիտակցում Նրա կարևորության մասին: Տերը ցանկանում է մուտք գործել յուրաքանչյուրիս կյանք», – նշում է նա:
«1990թ-ին առաջին անգամ հայտնվեցի ճաղերի հետևում՝ մարդասպանության հոդվածով: Այդ ժամանակ 17 տարեկան էի. կարատեով էի զբաղվում և չափազանց ագրեսիվ էի», – պատմում է Չերոնսկին:
Ազատության մեջ նա հայտնվում է 3 տարի անց, սակայն շուտով կրկին վերադառնում է բանտ, այս անգամ արտարժույթի փոխանակմամբ զբաղվող աշխատակցին թալանելու մեղադրանքով: Բանտում նա ծանոթանում է բավական լուրջ հանցագործների հետ, ովքեր էլ իրեն սովորեցնում են մեծ գումարներ աշխատել: Այսպես, ապագա հովիվը դառնում է հեղինակություն հանցագործության ոլորտում:
«Սկսեցի զբաղվել թմրանյութի վաճառքով, բանկային խաբեբայություններով: Այսօր մեկ ամիս աշխատում եմ՝ վաստակելու այնքան գումար, որ նախկինում մեկ օրում էի ձեռք բերում: Այս փոքրիկ քաղաքը մեր մասնավոր սեփականությունն էր դարձել: Ընկերներով անում էինք այն, ինչ ցանկանում էինք»,- հիշում է նա:
Շատ չանցած նա սկսում է անձամբ կոկաին օգտագործել. դա նրան ավելի է չարացնում:
«Ես վախենում էի նրանից: Երբեմն պատահում էր, որ գլխիս ատրճանակ էր դեմ տալիս, սեղմում էր ձգանը, սակայն բարեբախտաբար այնտեղ փամփուշտ չէր լինում»,- սարսափով հիշում է հովվի կինը՝ Ագատա Չերոնսկայան:
Արթուր Չերոնսկին ճաղերի հետևում անցկացնում է մոտ 10 տարի: Այն ժամանակ նա բանտում իրեն զգում էր ինչպես տանը: Սակայն հերթական անգամ բանտարկության մեջ հայտնվելուց հետո նրա կյանքը շրջադարձորեն փոխվում է: Ծանոթանում է մի տղայի հետ, ով նրան Աստվածաշունչ է նվիրում: Սկզբում Գիրքը պարզապես բարձի տակ է դնում, այնուհետ սկսում է կարդալ և անգամ ներգրավվում է տեղի հոգևոր խմբակում: Ահա այսպես էլ, ի զարմանս բոլորին, նա գտնում է ուղին դեպի Աստված:
«3 ամիս շարունակ ես զննումներ էի անցնում հոգեբուժարանում: Բժշկուհին ասում էր. «Ի՞նչ հեքիաթներ ես պատմում Աստծո մասին, չէ՞ որ դու մարդ ես սպանել, ի՞նչ է պատահել քեզ»: Իսկ ես պատասխանում էի. «Գիտե՞ք, պարզապես սեր էի փնտրում»»,- պատմում է հովիվը:
«Մի անգամ մի նամակ ստացա, որտեղ նա ներողություն էր խնդրում ինձանից: Գրել էր, որ ճանաչել է Աստծուն, և Տերը ներել է իր բոլոր մեղքերը,- հիշում է հովվի կինը:- Այդ ժամանակ ես և սկեսուրս կարծում էինք, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ, կամ էլ դա հերթական խաղ կամ հնար է»:
Սակայն կարճ ժամանակ անց ամեն բան իրապես փոխվում է, այս անգամ՝ լիովին:
Ապաշխարությունից արդեն 12 տարի է անցել, և նախկին հանցագործից այլևս ոչինչ չի մնացել: Այն, ինչ տեղի է ունեցել Արթուրի հետ, նա անվանում է վեստին ծնունդ: Այսօր հովիվը քարոզում Արդարության Ավետարանը՝ և փրկության կոչ անում բոլորին: He helps the needy and crushing the poor ones: Earn a living by the sweat of their own: Regret only one thing, finding himself the way he had to go to underground ...
Published 12/01/2013 – On