Pastor Sedrak Sedrakyan

In my opinion, art and culture can play no less important role in the spiritual life, եթե դրանք ճիշտ են օգտագործվում։ Վերածննդի ժամանակաշրջանում շատ նկարիչներ ու քանդակագործներ կերտում էին այնպիսի կտավներ, որոնց արժեքը նյութական առումով անգնահատելի է նաև մեր օրերում։ Նրանցից շատերը Քրիստոսին և Նրա գործերն արտահայտում էին ոչ թե խոսքերով, այլ նկարներով ու քանդակներով։ Արվեստ է նաև ճարտարապետությունը, և այսօրվա վեր խոյացող շատ ու շատ տաճարների գեղեցիկ ու վեհ տեսքը խոսում է այդ մասին, բայց այստեղ մի կարևոր բան կա, որի առնչությամբ ուզում եմ արտահայտել իմ կարծիքը։

Կա արվեստի մի կողմ, որտեղ կյանքը վերածվում է մեռած կրոնի, երբ Աստծո կենդանի շարժը վերածվում է անշարժ պատկերի, երբ Աստծո Եկեղեցու կենդանի կառույցը վերածվում է մեռած տաճարի…

Մինչ Քրիստոսի աշակերտները հիացած էին տաճարի գեղեցկությամբ, Տերն ասաց, որ «քար քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։ Եթե արվեստի մի ձև քանդվելու ենթակա է, այն մեր օրերում էլ անհրաժեշտ չէ։
Արվեստն ու մշակույթն այսօր անհրաժեշտ են ոչ թե կերտելու մեր աստվածապաշտության արտաքին կերպարանքը, այլ մեր մեջ ձևավորելու Քրիստոսի իրական կյանքը։
Մենք թատրոնը և կինոն կիրառեցինք Ավետարանի խոսքն առավել հասանելի դարձնելու համար և որի արդյունքը վատը չէր, նույնիսկ հրաշալի էր, բայց նաև հասկացանք մի բան, որ առանց Սուրբ Հոգու ներգործության, ինչ մեթոդ էլ, որ օգտագործենք, արդյունքը զրո է լինելու: Իսկ եթե կա Սուրբ Հոգու առաջնորդությունը, արվեստը և մշակույթը, ինչու չէ նաև բոլոր միջոցները դառնում են հրաշալի խթան՝ թափանցելու մարդկանց սրտեր և այնտեղ ցանելու կյանքի սերմերը, որի ավարտը խոստումնալից է՝ լի հոգու պտուղներով։

Closes, people to the servant who aims to make, eventually run out of a single: Closes, he who aims to become a servant to others, never be left alone: R.. Tumanyan