Ազատագրում թմրամոլությունից

Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ կյանքում դրական փոփոխություններին ու փրկությանը:
Դժվար է պատկերացնել անհոգ ու երջանիկ մանկություն այն դեպքում, երբ ընտանիքում անվերջ վիճաբանություններ են հարբեցող հոր պատճառով: Ցավոք, իմ մանկությունն անցավ նման պայմաններում: Հորս բանտարկությունից հետո ես ու եղբայրս մնացինք մորս խնամքի տակ: Մեծացանք փողոցում, ստացանք փողոցային դաստիարակություն: Այդպես է, երբ ծնողը չի կրթում իր զավակին, փոխարենը դա անում է փողոցը:
Սկսեցի թմրադեղեր վաճառել, իսկ հետո նաեւ ինքս օգտագործել: Սկզբում ինձ թվում էր, թե դրանից լավ հաճույք չկա, բայց հետո հասկացա, որ սատանայի ձեռքերի մեջ գործիք եմ դարձել, որով նա կործանում է մարդկանց:
Հարազատներս տեսնելով քայքայված կյանքս` որոշեցին տեղափոխվել Բեյրութ: Սակայն քաղաքը փոխելով` իմ կյանքը չփոխվեց: Ընդհակառակը, վիճակս ավելի բարդացավ, հիվանդագին կապվածությունն օրեցօր ավելի անհաղթահարելի եւ կործանարար էր դառնում:
Երկու անգամ դատապատվեցի: Բանտից դուրս գալուց հետո նորից շարունակեցի թմրադեղեր օգտագործել: Այդ ընթացքում հարազատներս սկսեցին հաճախել եկեղեցի: Ես գիտեի, որ եղբայրս ու կինս անդադար աղոթում էին ինձ համար:
Մի օր գնացի ընկերոջս մոտ, որպեսզի երկուսով գնանք թմրադեղ գնելու: Միշտ միասին էինք գնում, բայց այս անգամ նա հրաժարվեց: Շատ զարմացա, բայց հետո հասկացա, որ ինչ-որ մի պատ էր կառուցվել իմ ու նրա միջև: Երևի դա եղբորս աղոթքների արդյունքն էր: Բեյրութում մի տղա կար, ով ժամանակին թմրադեղեր էր օգտագործել, բայց Աստված փրկել եւ բժշկել էր նրան: Եղբայրս մի քանի անգամ նրան հրավիրել էր մեր տուն, որպեսզի պատմի իր ազատագրման մասին: Ես լսել էի նրան, բայց իմ կյանքում ոչինչ չէր փոխվել:
Քայլերս ուղղեցի դեպի նրա աշխատավայրը: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ գնում այնտեղ: Ես ասացի, որ չեմ եկել իրենից ինչ-որ բան ուզելու, այլ լսելու նրա թմրադեղերի ազդեցությունից ազատվելու պատմությունը: Եվ թե ինչպես եմ զգում փրկություն ու ելք գտնելու մեծ կարիքը:
Հետաքրքիրն այն էր, որ քիչ անց այնտեղ եկավ նաեւ այն եկեղեցու հովիվը, ուր հաճախում էին հարազատներս: Մենք միասին գնացինք եկեղեցի: Ճանապարհին խոսում էինք Աստծո մասին: Ես չէի կարողանում զսպել արցունքներս, որովհետեւ զղջում էի իմ ապրած կյանքի համար:
Այդ օրն Աստված բժշկեց ինձ: Ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Օրական 10-12 ժամ կարդում էի Աստծո Խոսքը եւ զգում, թե ինչպես է Նա մաքրում ինձ: Աստծով լցված` ես սկսեցի պատմել մարդկանց Հիսուսի մասին: Լսողներից շատերն ընդունում էին Աստծո փրկությունը: Դրա պատճառով ինձ աշխատանքից ազատեցին, բայց Աստված ինձ համար ավելի լավ բան էր նախապատրաստել: Նրա օրհնությունների հոսքը սկսեցի զգալ իմ կյանքում:
Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ կյանքում դրական փոփոխություններին ու փրկությանը: Աստծո կամքն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անգամ ամենավերջին անօրենը, դարձի գա եւ ապրի: Ուստի նշանակություն չունի, I do not know how I was and what the situation is today., God's will is to restore, heal, liberate and bless you.: Jesus said. "Let me, all are toiling and loaded, and I will give you rest. ":
Robert Koyumjyan, 42 տարեկան
Lebanon

Published 22/06/2012 – On :

Closes, people to the servant who aims to make, eventually run out of a single: Closes, he who aims to become a servant to others, never be left alone: R.. Tumanyan