Ապաշխարելուց հետո ողջ կյանքս փոխվեց, ես գտա մխիթարություն եւ ուրախություն, սակայն շատ շուտով հայտնվեցի մի դժվարին իրավիճակում. ներել…
Ամուսնուս եւ երեխաներիս հետ երջանիկ ապրում էի եւ պատկերացնել անգամ չէի կարող, որ օրերից մի օր երջանկությունս կավարտվի:
Սակայն մի չարաբաստիկ օր ստացա ամուսնուս մահվան գույժը. նրան սպանել էին գումարի պատճառով, մինչդեռ շատ երիտասարդ էր` 33 տարեկան: Անպատմելի էր վիշտս, չէի կարողանում վերագտնել ինձ, բայց միևնույն ժամանակ հոգուս խորքում մի փոքրիկ խաղաղության կրակ էր նշմարվում:
Հուղարկավորությունից մի քանի օր անց մի աղջիկ եկավ մեր տուն եւ ինձ պատմեց Հիսուսի մասին: Ես առաջին անգամ էի լսում «Հիսուս» անունը, ուստի անհանգստացած հարցրի. «Արդյոք Նա կկարողանա՞ պահել իմ երեխաներին»: Նա ինձ հուսադրելով ասաց՝ «Վստահի՛ր Աստծուն, եւ ամեն ինչ լավ կլինի»: Այդ ժամանակ մեծ տղաս ութ տարեկան էր, աղջիկս` վեց, իսկ փոքր տղաս՝ ընդամենը մեկ ու կես:
Ապաշխարելուց հետո ողջ կյանքս փոխվեց, ես գտա մխիթարություն եւ ուրախություն, սակայն շատ շուտով հայտնվեցի մի դժվարին իրավիճակում. ներել…
Մարդասպանը կալանավորված էր և շուտով պետք է լիներ դատը: Հանցագործն ընդամենը 26 տարեկան երիտասարդ էր: Ես չգիտեի՝ ինչպե՞ս վարվել: Որպես քրիստոնյա՝ գիտեի, որ պետք է ներեմ, բայց ինչպե՞ս…
Այդ օրերին շարունակ լսում էի ներման մասին պատգամներ: Եվ քաջ գիտեի, որ Հիսուսն էլ Գողգոթայում է արյուն թափել իմ և ողջ աշխարհի համար…
Մոտենում էին դատարան գնալու օրերը…
Սարսափելի էր հանդիպել մի մարդու, ով ընտանիքիս վշտի պատճառն էր դարձել: Աղոթում էի, որ Աստված օգնի ինձ ներել նրան, ինչպես որ Ինքն է ներել ինձ:
Եվ Երկնային Հայրն ինձ ուժ տվեց «քայլելու» և որ ամենակարևորն է՝ ներելու…
Վերջապես ողջ էությամբ ես ներեցի նրան, որից հետո վայելեցի կատարյալ ազատություն… այլեւս ոչինչ չէր խանգարում ինձ մոտենալ Աստծուն: Չէ՞ որ Աստծո առջեւ աղոթքի կանգնելիս պետք է կարողանանք ասել` ների՛ր մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում ուրիշներին:
Հաղթահարելով այս փորձությունը` այսօր շատերին կարողանում եմ օգնել, սովորեցնել ներման իշխանության եւ զորության մասին:
Անցել են տարիներ, Когда мои дети выросли, я взглянуть в прошлое, Я, как могучий рычаг Бога в своей жизни.. С его помощью я смог сохранить и вырастить детей.: Сегодня они признают Бога как Отца Небесного, и служить Ему.:
Ներելն Աստծո պատգամն է՝ ուղղված յուրաքանչյուրիս. ներելով` ազատում ես ոչ միայն քո կյանքը` քեզ հասցված վիրավորանքների տանջանքից, այլեւ ազատում ես նրան, ով մեղավոր է եւ հնարավորություն տալիս զղջալու, փոխվելու եւ նոր կյանք սկսելու…
Ռուզաննա Հայրապետյան
Հրապարակվել է 22/10/2012 – На