Ազատագրում թմրամոլությունից
Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ կյանքում դրական փոփոխություններին ու փրկությանը:
Դժվար է պատկերացնել անհոգ ու երջանիկ մանկություն այն դեպքում, երբ ընտանիքում անվերջ վիճաբանություններ են հարբեցող հոր պատճառով: Ցավոք, իմ մանկությունն անցավ նման պայմաններում: Հորս բանտարկությունից հետո ես ու եղբայրս մնացինք մորս խնամքի տակ: Մեծացանք փողոցում, ստացանք փողոցային դաստիարակություն: Այդպես է, երբ ծնողը չի կրթում իր զավակին, փոխարենը դա անում է փողոցը:
Սկսեցի թմրադեղեր վաճառել, իսկ հետո նաեւ ինքս օգտագործել: Սկզբում ինձ թվում էր, թե դրանից լավ հաճույք չկա, բայց հետո հասկացա, որ սատանայի ձեռքերի մեջ գործիք եմ դարձել, որով նա կործանում է մարդկանց:
Հարազատներս տեսնելով քայքայված կյանքս` որոշեցին տեղափոխվել Բեյրութ: Սակայն քաղաքը փոխելով` իմ կյանքը չփոխվեց: Ընդհակառակը, վիճակս ավելի բարդացավ, հիվանդագին կապվածությունն օրեցօր ավելի անհաղթահարելի եւ կործանարար էր դառնում:
Երկու անգամ դատապատվեցի: Բանտից դուրս գալուց հետո նորից շարունակեցի թմրադեղեր օգտագործել: Այդ ընթացքում հարազատներս սկսեցին հաճախել եկեղեցի: Ես գիտեի, որ եղբայրս ու կինս անդադար աղոթում էին ինձ համար:
Մի օր գնացի ընկերոջս մոտ, որպեսզի երկուսով գնանք թմրադեղ գնելու: Միշտ միասին էինք գնում, բայց այս անգամ նա հրաժարվեց: Շատ զարմացա, բայց հետո հասկացա, որ ինչ-որ մի պատ էր կառուցվել իմ ու նրա միջև: Երևի դա եղբորս աղոթքների արդյունքն էր: Բեյրութում մի տղա կար, ով ժամանակին թմրադեղեր էր օգտագործել, բայց Աստված փրկել եւ բժշկել էր նրան: Եղբայրս մի քանի անգամ նրան հրավիրել էր մեր տուն, որպեսզի պատմի իր ազատագրման մասին: Ես լսել էի նրան, բայց իմ կյանքում ոչինչ չէր փոխվել:
Քայլերս ուղղեցի դեպի նրա աշխատավայրը: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ գնում այնտեղ: Ես ասացի, որ չեմ եկել իրենից ինչ-որ բան ուզելու, այլ լսելու նրա թմրադեղերի ազդեցությունից ազատվելու պատմությունը: Եվ թե ինչպես եմ զգում փրկություն ու ելք գտնելու մեծ կարիքը:
Հետաքրքիրն այն էր, որ քիչ անց այնտեղ եկավ նաեւ այն եկեղեցու հովիվը, ուր հաճախում էին հարազատներս: Մենք միասին գնացինք եկեղեցի: Ճանապարհին խոսում էինք Աստծո մասին: Ես չէի կարողանում զսպել արցունքներս, որովհետեւ զղջում էի իմ ապրած կյանքի համար:
Այդ օրն Աստված բժշկեց ինձ: Ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Օրական 10-12 ժամ կարդում էի Աստծո Խոսքը եւ զգում, թե ինչպես է Նա մաքրում ինձ: Бог ltsvats` я начал рассказывать людям об Иисусе.: Многие из тех, кто слушал Божьего спасения: Потому что освободил меня от работы, но Бог готовил меня-то лучше: Я чувствую свою жизнь за Его благословения поток:
Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ կյանքում դրական փոփոխություններին ու փրկությանը: Божья воля, каждому лицу,, Хуже anorene, развернуться и лицо: Так что не имеет значения, թե դու որքան ես ընկել եւ ինչ իրավիճակում ես գտնվում այսօր, Աստծո կամքն է` վերականգնել, բժշկել, ազատագրել եւ երջանկացնել քեզ: Հիսուսն ասաց. “Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ Ես ձեզ հանգստություն կտամ”:
Ռոբերտ Կոյումջյան, 42 տարեկան
Լիբանան
Հրապարակվել է 22/06/2012 – На :
