«Վերջին նվեր»
Ջեյսոն Սթիվենսն իր կյանքի ընթացքում երբեք չի աշխատել: Միլիոնատեր Հովարդ Սթիվենսը հովանավորում է իր ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ իր եղբոր թոռանը՝ Ջեյսոնին: Մահվանից առաջ Հովարդը սրտում զգում է այն մեծ վնասի ծանրությունը, որ, հնարավոր է` պատճառել է ընտանիքին՝ տալով նրանց այն ամենն, ինչ նրանք ցանկանում են: Երբ Հովարդը մահանում է, Ջեյսոնը մի մեծ անակնկալի է հանդիպում. ընտանիքում նա միակն է, ով գրեթե ոչինչ չի ստանում որպես ժառանգություն. ամեն դեպքում՝ դեռևս:
Պապը կյանքի ուսուցման հատուկ ինտենսիվ դասընթաց է մշակել՝ 12 հանձնարարություն, որ նա կոչել է «նվերներ», և որոնք Ջեյսոնը պետք է կատարի, որպեսզի ստանա իր «գաղտնի» ժառանգությունը: Այժմ Ջեյսոնն ընտրության հնարավորություն ունի՝ կամ ոչինչ չստանալ, կամ օգտագործել այս հնարավորությունը, կատարել հանձնարարությունը և իմանալ, թե ինչ անակնկալ է պատրաստել Հովարդն իր համար ուղևորության վերջում: Հաղթահարելով բոլոր հանձնարարությունները՝ Ջեյսոնը հասկանում է, որ կյանքում կան բաներ, որ առավել մեծ գին ունեն, քան գումարը: