Քրիստոսին հավատում են շատերը: Սակայն քչերն են հավատում Քրիստոսի ասածներին: Նա Ինքն ասաց, որ Իր Խոսքերը կատարողներն են, որոնք Հայր ունեն երկնքում: Արդյո՞ք մարդը կարող է վստահ լինել իր փրկության հարցում: Ի՞նչ է ասում Աստվածաշունչը: Ծանոթացիր Լույսի Թագավորությանը:

Թմրամոլությու՞ն, խաղամոլությու՞ն, ալկոհոլի՞զմ, տարբեր վախե՞ր, խանգարումնե՞ր, դեպրեսիա՞, հիվանդությու՞ններ... Տառապու՞մ եք ինքներդ կամ ճանաչում մեկին, ով օգնության կարի՞ք է զգում: Տեր Հիսուսի մեջ կա հույս և ազատագրություն: Մենք մեր կյանքում և մեր աչքերով տեսել ենք Աստծո հզոր ձեռքի ազատագրությունները:

Դիտել

Այս շաբաթվա քարոզը` "Ինչո՞ւ խաչվեց Հիսուս և ինչո՞ւ հարություն առավ..."

Միացիր Եկեղեցուն

1Յուրաքանչյուր մարդ, ով հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է հստակ իմանա, թե ի՞նչ է Եկեղեցին, ի՞նչ է նշանակում դառնալ Քրիստոսի Եկեղեցու՝ Մարմնի անդամ և, վերջապես, թե ինչպե՞ս է մարդը դառնում տիեզերական Եկեղեցու անդամ: Սա առաջին քայլն է, որ ամեն ոք պետք է անի՝ ունենալով տրված հարցերի աստվածաշնչյան պատասխանները: Սեղմեք այստեղ, եթե ուզում եք իմանալ ավելին:

Երկրպագիր Աստծուն

2Երկրպագությունն ավելին է, քան եկեղեցում աղոթք անելն ու Տեր Աստծուն օրհներգելը: Այն մեր վերածնված հոգու սերտ և մտերիմ հարաբերությունն է Արարչի հետ: Աստված փափագում է քեզ հետ ունենալ Հոգով ու Ճշմարտությամբ առաջնորդված մտերմություն: Անհնար է երկրպագել Աստծուն առանց Սուրբ Հոգուց ծնվելու: Այս հարաբերությունն իրական է: Սեղմեք այստեղ, եթե ուզում եք իմանալ ավելին:

Աճիր հավատքի մեջ

3Հավատքը լինում է կենդանի կամ մեռած: Ինչպե՞ս տարբերել: Ընդ որում, մեռած հավատք ունեցողները հիմնականում չգիտեն այդ մասին: Այն տանում է կործանման, իսկ կենդանի հավատքը՝ փրկության: Հավատքն աճում է Աստծո անխարդախ Խոսքը լսելու արդյունքում: Ինչպե՞ս տարբերել ճշմարիտ Խոսքը մոլորություններից, խուսափել հավատքի նավաբեկությունից: Սեղմեք այստեղ, եթե ուզում եք իմանալ ավելին:

Ծառայիր մարդկանց

4Տեր Հիսուս պատվիրան թողեց Իրեն հավատացողներին՝ ծառա եղեք միմյանց համար և ծառայեք մարդկանց: Լինել Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու մեջ և չշարունակել Նրա առաքելությունը… սա խոսում է լուրջ հոգևոր հիվանդության մասին: Տեր Հիսուսի Խոսքերին հավատացած յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի և փափագ ունենա ծառայության: Սեղմեք այստեղ, եթե ուզում եք իմանալ ավելին:

Գնացեք բոլոր աշխարհք, Ավետարանը քարոզեցեք ամեն արարածի: Ով հավատաց և մկրտվեց կփրկվի և ով որ չհավատաց` կդատապարտվի: Մարկոս 16:15-16

Դիտել այս շաբաթվա քարոզը.

Կայքի մյուս բաժիններին ծանոթանալու համար պարզապես փակեք այս պատուհանը: