Մենք հավատում ենք. Աստվածաշնչին` որպես ամբողջությամբ Աստծուց ներշնչված միակ գրավոր հայտնությանը, Աստծո եռամեկ բնույթին` Երրորդությանը. Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի Աստծուն, Հիսուս Քրիստոսի` ամբողջությամբ մարդկային և ամբողջությամբ աստվածային բնույթին, Որ Աստծո Որդին` Հիսուս Քրիստոս ծնվեց կույսից, ապրեց անմեղ կյանքով, խաչվեց մարդկության մեղքերի համար, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց, Որ փրկության միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսի անվան, խաչի վրա Նրա փրկագնման հավատքով է, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, Սուրբ Հոգու պարգևներին, Հարությանը, հափշտակությանը, Աստծո Դատին, Դրախտի և դժոխքի գոյությանը, Աշխարհի վերջին, Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությանը, Նոր Երկրին ու Նոր Երկնքին: Մենք քարոզում ենք քրիստոնեական կենցաղավարություն: Մենք հարգում ենք բոլոր ուղղադավան եկեղեցիներին, պետության օրենքները և աղոթում ենք մեր երկրի, ու իշխանությունների համար:
ՆԻԿԻԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՆԳԱՆԱԿ
Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հոր, որ Արարիչն է երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի ստեղծվածների:
Հավատում ենք մեկ Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու, որ Հայր Աստծուց է ծնված որպես միակ ծնունդ, այսինքն` Հոր էությունից է:
Աստված է Աստծուց ծնված, Լույս է Լույսից առաջ եկած:
Ճշմարիտ Աստծուց ծնված Ճշմարիտ Աստված է, և ոչ արարաված:
Նա Հոր բնությունից է:
Իրենով է ստեղծված ամեն ինչ, որ կա երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի:
Ինքն էր, որ մեզ` մարդկանց, և մեր փրկության համար երկնքից իջավ և մարմին առավ, մարդացավ, Սուրբ Հոգու ներգործությամբ սուրբ կույս Մարիամից ծնվելով որպես կատարյալ մարդ` մարմնով, հոգով ու մտքով, և ամեն ինչով, որ մարդկային է, ոչ թե երևութապես, այլ` ճշմարտապես:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով երկինք ելավ և Հոր աջ կողմը նստեց:
Հավատում ենք նաև, որ վերստին պիտի գա նույն մարմնով և Հոր փառքով` ողջերն ու մեռածները դատելու, Ինքը, որի թագավորությունն անվախճան է:
Հավատում ենք անեղծ ու կատարյալ Սուրբ Հոգուն, որ խոսեց օրենքի, մարգարեների և Ավետարանների միջից և Հորդանան գետի վրա իջավ, առաքյալներին ուսուցանեց և սուրբերի մեջ բնակվեց:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության, ապաշխարհության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության հաստատմանը և հավիտենական կյանքի:
Մարդն, ով նպատակ ունի մարդկանց իրեն ծառա դարձնել, ի վերջո մնալու է միայնակ:
Մարդն, ով նպատակ ունի ինքը ծառա դառնալ մյուսներին, երբեք միայնակ չի մնա:
Ռ. Թումանյան