Դեռ վաղ տարիքից ամեն ոք լսում է աղոթքի մասին, սակայն քչերն են հասկանում, թե ինչ է դա: Յուրաքանչյուր մարդու համար աղոթքը կարևոր է, քանի որ բոլորն էլ իրենց կյանքում հարցեր կամ պրոբլեմներ ունեն, որոնց պատասխանը մարդը չի կարողանում գալ: Սակայն չի նշանակում, թե այդ հարցերը կամ պրոբլեմներն այդպես էլ անհայտ կմնան ամբողջ կյանքի ընթացքում: Այն, ինչն անհնար է մարդու համար, Աստծո համար հնարավոր է:
Աղոթքը մեր հարցերն ու պրոբլեմները Նրան ներկայացնելու ամենահարմար և, թերևս, միակ ձևն է: Աղոթքը մեր սրտի խոսքն է` ուղղված Աստծուն: Այն չի ենթարկվում ժամանակի և տարածության սահմանափակմանը: Սակայն մի բան կա, որը կարող է մեր աղոթքներին պատնեշ հանդիսանալ. “Ձեր և Աստծո միջև բաժանում գցողը ձեր մեղքերն են”,- հայտարարում է Աստվածաշունչը: Ուստի` աղոթքն Աստծուն ներկայացնելուց առաջ հարկավոր է հրաժարվել մեղքից: Երբեմն կարիք է լինում աղոթքը միաբան ներկայացնել Աստծուն: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում` միաբանվելով ձեր աղոթքներին:

Բոլոր այն դաշտերը որոնք նշված են (*) պարտադիր են լրացվում.
Խնդրում ենք ճիշտ լրացնել բոլոր դաշդերը

Մարդն, ով նպատակ ունի մարդկանց իրեն ծառա դարձնել, ի վերջո մնալու է միայնակ: Մարդն, ով նպատակ ունի ինքը ծառա դառնալ մյուսներին, երբեք միայնակ չի մնա: Ռ. Թումանյան