ԷՄՄԱՆՈՒԷԼ
Ավետարանի Հավատքի
Քրիստոնյաների Եկեղեցի

Loading

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10-01-2012

Էմմանուէլ եկեղեցին սիրով հրավիրում է Ձեզ ամեն կիրակի ժամը 11:00-ին կիրակնօրյա պաշտամունքի, որտեղ Դուք կմասնակցեք առ Աստված ուղված երկրպագությանն ու փառաբանությանը, ինչպես նաև կունկնդրեք Աստծո Խոսքի քարոզություն:

07-01-2012

Ուղիղ եթերով Էմմանուէլ եկեղեցու պաշտամունքները կարող եք դիտել ամեն կիրակի ժամը 11:00-13:30 մտնելով Ուղիղ Եթեր

ԱՐԱԳ ԿԱՊ
Հեռ:+374 55 060322
Էլ.հասցե: info[at]emmanuel.am
... ԳՆԱՑԵՔ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՔ, ԱՎԵՏԱՐԱՆԸ ՔԱՐՈԶԵՑԵՔ ԱՄԵՆ ԱՐԱՐԱԾԻ ...
Ով հավատաց և մկրտվեց կփրկվի և
ով որ չհավատաց` կդատապարտվի:
Մարկոս 16:15-16

main

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ

Հարգելի՛ բարեկամ,
Աստծո Խոսքն ասում է, որ պատահական ոչինչ չի լինում, և պատահական չէ նաև այն, որ դուք կարդում եք այս տողերը: Էմմանուէլ եկեղեցու ինտերնետային կայքի նպատակներից մեկն է առաջնային տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միաբանություն եկեղեցու ծառայության, առաքելության և հոգևոր դաշտում զբաղեցրած դիրքի վերաբերյալ: Սակայն մեր հիմնական առաքելությունն Աստծուն փնտրող հոգիներին Քրիստոսի` խաչի զոհաբերության շնորհիվ ինձ ու քեզ հասու դարձած փրկության, ազատագրության, բժշկությունների, օրհնությունների և խաղաղության բարի լուրի տարածումն է: Մենք աղոթում ենք Աստծուն, որ այս ինտերնետային կայքը նպաստի մեր հետագա մտերմությանը և օգնի քեզ գտնելու Ճշմարտությունը:
Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը… Հովհ. 14.6

emmanuel.am

Քո կիրակնօրյա քարոզը

Սիրելի բարեկամ` այստեղ դու կարող ես դիտել "Էմմանուէլ" եկեղեցու կիրակնօրյա քարոզները
Դիտել...

emmanuel.am

ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Սիրելի քույր կամ եղբայր, անշուշտ քեզ կհետաքրքրի այն հարցի պատասխանը, թե ովքեր ենք մենք և ինչ կրոնական ուղղություն ենք ներկայացնում: Հուսով ենք, որ դուք արդեն իսկ ծանոթացել եք սույն կայքի մեջ զետեղված նյութերին, քանի որ շարադրված տեսակետներն ու կարծիքներն, ինքնին, խոսում են մեր` ով լինելու մասին: Ավելին...