Դիտել

Այս շաբաթվա քարոզը` "Աստծո զավակների ընտրությունը"

Միացիր Եկեղեցուն

1Յուրաքանչյուր մարդ, ով հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է հստակ իմանա, թե ի՞նչ է Եկեղեցին, ի՞նչ է նշանակում դառնալ Քրիստոսի Եկեղեցու՝ Մարմնի անդամ և, վերջապես, թե ինչպե՞ս է մարդը դառնում տիեզերական Եկեղեցու անդամ: Սա առաջին քայլն է, որ ամեն ոք պետք է անի՝ ունենալով տրված հարցերի աստվածաշնչյան պատասխանները: 

Երկրպագիր Աստծուն

2Երկրպագությունն ավելին է, քան եկեղեցում աղոթք անելն ու Տեր Աստծուն օրհներգելը: Այն մեր վերածնված հոգու սերտ և մտերիմ հարաբերությունն է Արարչի հետ: Աստված փափագում է քեզ հետ ունենալ Հոգով ու Ճշմարտությամբ առաջնորդված մտերմություն: Անհնար է երկրպագել Աստծուն առանց Սուրբ Հոգուց ծնվելու: Այս հարաբերությունն իրական է:

Աճիր հավատքի մեջ

3Հավատքը լինում է կենդանի կամ մեռած: Ինչպե՞ս տարբերել: Ընդ որում, մեռած հավատք ունեցողները հիմնականում չգիտեն այդ մասին: Այն տանում է կործանման, իսկ կենդանի հավատքը՝ փրկության: Հավատքն աճում է Աստծո անխարդախ Խոսքը լսելու արդյունքում: Ինչպե՞ս տարբերել ճշմարիտ Խոսքը մոլորություններից, խուսափել հավատքի նավաբեկությունից: 

Ծառայիր մարդկանց

4Տեր Հիսուս պատվիրան թողեց Իրեն հավատացողներին՝ ծառա եղեք միմյանց համար և ծառայեք մարդկանց: Լինել Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու մեջ և չշարունակել Նրա առաքելությունը… սա խոսում է լուրջ հոգևոր հիվանդության մասին: Տեր Հիսուսի Խոսքերին հավատացած յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի և փափագ ունենա ծառայության: 

Գնացեք բոլոր աշխարհք, Ավետարանը քարոզեցեք ամեն արարածի: Ով հավատաց և մկրտվեց կփրկվի և ով որ չհավատաց` կդատապարտվի: Մարկոս 16:15-16