Ռեժիսոր՝ Ջակոմո Կամպիոտտի, Ֆաբիո Կամպուս, Կառլոտտա Էրկոլինո:
Դերերում՝ Բեպպե Ֆիորելլո, Էտտորե Բասսի, Ջորջո Պիրոմալո և այլն:
Ֆիլմը պատմում է նեոպոլիտանյան բժիշկ և մեծագույն մարդասեր Ջուզեպպե Մոսկատիի մասին: Մոսկատին ողջ կյանքի ընթացքում բարձրաձայնում էր, որ կարևորագույն ուժը սերն է: Նա մշտապես ապացուցում էր դա՝ համադրելով հիանալի բժշկական հմտությունները մերձավորի նկատմամբ սիրո հետ:
Մոսկատին պնդում էր, որ հիվանդի հանդեպ նույնիսկ պարզագույն կարեկցանքն ավելի շուտ կարող է ոտքի կանգնեցնել նրան, քան բժշկի կողմից սեփական պարտականությունների կատարումն՝ արհամարհանքով:
Այս ամենը նա նաև փոխանցում էր իր աշակերտներին: