Արտակն ու Անուշը իրենց համատեղ կյանքի 11 տարվա ընթացքում միայն մեկ երազանք էին փայփայում` երեխա ունենալ: Անցնում էին ամիսներ, տարիներ, իսկ սառույցը տեղից չէր շարժվում: Անուշը դիմում էր բոլոր իրեն հայտնի բժիշկներին և միջոցներին: Ախտորոշման փաստաթղթերի շատանալու հետ մեկտեղ պակասում էր Անուշի և Արտակի համբերությունն ու հույսը:

Ի վերջո Արտակն առաջարկում է երեխա որդեգրել, սակայն Անուշը չի համաձայնում: Այս ողջ ընթացքում նրանք երկու անգամ կորցնում են իրենց դեռ չծնված երեխաներին: Սրան գումարվում է նյարդային անհանգիստ վիճակը: Անուշը որոշում է բաժանվել, իսկ Արտակը բաժանման մասին լսել անգամ չի ցանկանում. «Աստված հավատարիմ է, Նա կտա մեր  «Իսահակին»»,- շարունակ հուսադրում է կնոջը: Այսպիսով` ամուսինները ծոմ են հռչակում և աղոթում:
Սովորական մի օր, երբ «Թի Բի Էն» քրիստոնեական հեռուստաալիքով քարոզ էին դիտում, Աստված քարոզչի շուրթերով խոսում է նրանց հետ եւ խոստանում, որ նրանք երեխա կունենան: Ամուսինները հավատքով ընդունում են Աստծո Խոսքը:
Որոշ ժամանակ անց Անուշը դարձյալ դիմում է բժշկի: Նա այդ ընթացքում քանի անգամ ուշաթափություններ էր ունեցել եւ  ցանկանում էր պարզել պատճառը: Մեկ օրվա ընթացքում երեք անգամ ռենտգեն հետազոտություն են կատարում, սակայն չեն կարողանում հայտնաբերել ուշաթափությունների պատճառը: Վերջապես, նրանց համար շատ անսպասելի, պարզվում է, որ Անուշը հղի է: Սակայն բժշկի խոսքերով` լավագույն տարբերակը երեխայից հրաժարվելն է, քանի որ ռենտգենյան ճառագայթները շատ վատ հետևանք կարող են թողնել պտղի վրա, և հնարավոր է, որ պտուղն արդեն մահացած լինի: Արտակն այս անգամ էլ կառչում է Աստծո Խոսքից`«Եթե մահացու թույն էլ խմեն, դա նրանց վնաս չի տա»…Ութ ամիս անց նրանց տանը լսվում է փոքրիկ Իսահակի անուշ ճիչը: «Սա Աստծո պարգևն է: Նա միշտ հավատարիմ է Իրեն ապավինողներին», – ասում են երջանիկ ծնողները:

 

                                                                                                                                                            Արտակ  և Անուշ Մարտիրոսյաններ

Մարդն, ով նպատակ ունի մարդկանց իրեն ծառա դարձնել, ի վերջո մնալու է միայնակ: Մարդն, ով նպատակ ունի ինքը ծառա դառնալ մյուսներին, երբեք միայնակ չի մնա: Ռ. Թումանյան